ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ապագան թվերի լեզվով

Ապագան թվերի լեզվով
09.10.2024 | 06:51

ՀՀ–ի ժողովրդագրական տվյալները հուսադրող չեն:

*2024 թ. 9 ամսում ավելի քիչ մարդ է ծնվել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում. 21 876 նորածին անցած տարվա 23 597–ի դիմաց։

*Այս տարի ավելի շատ են մահացել, քան նախորդ տարի. 2024 թ. 9 ամսում մահացել է 17 213, 2023 թվականին 16 409 մարդ։

*2024 ամուսնությունների թիվը կազմել է 10 405, 2023 թվականին` 10 691:

*Ամուսնալուծությունների թիվն ավելացել է. 2024 թ. 3 041 ամուսնալուծություն, 2023 թ–ին` 2 949։

Հ. Գ. Տվյալները, ըստ Yerkir.am

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ